VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հետաձգված խաղում «Լոռին» սեփական հարկի տակ մրցում էր «Վանի» հետ:
Չնայած երկու թիմերն էլ միմյանց դարպասը գրավելու շանսեր խաղի ընթացքում ունեցան, բայց դա հաջողվեց անել միայն հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին․«Վանի» կազմում գոլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը։
Այսպիսով, «Վանը» 9 միավորով շրջանցեց «Ուրարտուին» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոռին» 3 միավորով 7-րդն է։