Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ներկայացրել է Չեմպիոնների լիգայի պաշտոնական գնդակը 2020/2021 մրցաշրջանի համար:
Գնդակը պատրաստված է կարմիր և կապույտ գույներով:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը Մյունխենի «Բավարիան» է: 2019/2020 մրցաշրջանի մրցաշարի եզրափակչում գերմանական թիմը 1: 0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին:
Մյունխենի «Բավարիան» վեցերորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը ու շրջանցեց «Լիվերպուլին»: Ավելի հաճախ Չեմպիոնների լիգայի գավաթակիր են դարձել միայն «Միլանը» (7) և «Ռեալը» (13):