«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն վարակվել է կորոնավիրուսով:
Ֆուտբոլիստը հաստատել է այս տեղեկությունը սոցիալական ցանցերում: 21-ամյա պորտուգալացին չի մասնակցել միլանյան ակումբի ուսումնամարզական հավաքին: Խաղացողը ներկայումս գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ վերջերս կորոնավիրուսով էր վարակվել նաև «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը: