Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր մարզչական կարիերայի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Սպիտակ մազերը և դեմքիս կնճիռներն ինձ չեն փոխել: Ես այն նույն տղան եմ, որը հաղթանակների ծարավ է:
Չեմ սիրում պարտվել. դա միայն բանն է, որը երբեք չեմ կարողացել:
Ֆուտբոլը զարգացում է ապրում և մարզիչների գործն ավելի բարդանում: Ես կարողանում եմ խնդիրներ լուծել, ինչն ինձ հաճույք է պատճառում»,-ասել է Ժոզեն: