«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է պաշտպան Դավիդ Ալաբայի ապագայի մասին։
Kicker-ը ավելի վաղ հաղորդել էր, որ 28-ամյա ավստրիացին ուզում է նոր 5 տարվա պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ՝ մրցաշրջանի համար 25 մլն եվրո աշխատավարձով։ Ալաբայի գործակալը Պինի Զահավին է։
«Ալաբայի խորհրդատուի դերում ահագ պիրանիա է։ Այստեղ հարցը մաքուր ֆինանսական է։ Ալաբան հիմա աշխարհի լավագույն թիմում է խաղում։ Ո՞ւր գնա։ Ամենից շատ ուզում ենք, որ նա մնա»,-Հյոնեսի խոսքերն է փոխանցում Sport1-ը։