ԱՊԼ առաջին տուրում «Լեսթերը» հյուրընկալվել էր «Վեսթ Բրոմվիչին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 57-րդ րոպեին Տիմոտի Կաստանը բացեց խաղի հաշիվը։ 73-րդ րոպեին 11-մետրանոցից մրցակցի դարպասը գրավեց Ջեյմի Վարդին։ 10 րոպե անց մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին։ Գնդակին կրկին մոտեցավ Վարդին ու կրկին գրավեց մրցակցի դարպասը։