«Պարի Սեն Ժերմենը» հայտարարել է թիմի դարպասապահ Ալֆոնս Արեոլայի՝ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխության մասին։
Ակումբի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Արեոլան վարձակալությամբ տեղափոխվում է «Ֆուլհեմ»։ Վարձակալությունը նախատեսված է մեկ տարով, սակայն պայմանագրում կա դրույթ, որը հնարավորություն կտա «Ֆուլհեմին» գնել նրա տրանսֆերը։
ՊՍԺ-ն հայտնել է, որ Արեոլայի իրավունքները դեռևս պատկանում են ֆրանսիական ակումբին, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Արեոլան վարձակալությամբ խաղում էր «Ռեալում»։