Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի գործակալը ժամանել է Թուրին, որպեսզի քննարկի կողմերի միջև կնքված պայմանագրի խզումը, տեղեկացնում է Sky Italia-ն: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իգուաինը լավ առաջարկ ունի «Ինտեր Մայամիից», որի հետ բանակցությունները կարող են սկսվել «Յուվենտուսի» հետ համաձայնագիրը խզելուց հետո միայն:
Նախկինում նշվում էր, որ արգենտինացին 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել MLS-ը ներկայացնող թիմի հետ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Իգուաինը մասնակցել է 32 հանդիպման և դարձել ՝ 8 գոլի հեղինակ: