Նիդերլանդական ակումբ վերադառնալուց հետո կիսապաշտպան Արյեն Ռոբենը խփել է իր առաջին գոլը «Գրոնինգենի» կազմում: 36-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Արմինիայի» դեմ ընկերական խաղում (1-1):
Ռոբենը «Գրոնինգենի» սան է և թիմի կազմում իր վերջին գոլը խփեց 2002 թվականի ապրիլի 28-ին, մինչ ՊՍՎ տեղափոխվելը:
Իր կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է «Չելսիում», «Ռեալում» և «Բավարիայում»: 2019 թվականին Ռոբենը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին, բայց հետագայում վերանայեց իր որոշումը և վերադարձավ «Գրոնինգեն»՝ վերսկսելով կարիերան 2020 թվականի հունիսի 27-ին:
Wat een heerlijk moment!😍
Bekijk hier de hele samenvatting…
➡ https://t.co/hno88Mmoxz#groarm #trotsvanhetnoorden— FC Groningen (@fcgroningen) September 6, 2020