«Յուվենտուսը» պայմանագիր կստորագրի «Նովարայի» աջ պաշտպան Տոմազո Բարբիերիի հետ:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքի համաձայն՝ այսօր 18-ամյա խաղացողը ժամանել է Թուրինի բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու համար: Նա խաղալու է Թուրինի Մ23 թիմում: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում «ծեր սենյորան» գերազանցել է «Աթլետիկոյին»:
Իտալացին իր նորամուտը նշել է «Նովարայի» կազմում անցած մրցաշրջանում: 2019/20 մրցաշրջանում նա Սերիա C-ում անցկացրել է 17 խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ: Transfermarkt-ը Բարբիերիի արժեքը գնահատում է 100,000 եվրո: