Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Նա լեգենդար կիսապաշտպան էր, ով իր խաղով զարմացնում է շատերին: Ուրախ եմ, որ նա է մեր թիմի գլխավոր մարզիչը:
Պիրլոն իմ երազանքների մարզիչն է: Վստահ եմ ՝ նրա գլխավորությամբ այլ մակարդակի ֆուտբոլ ցույց կտամ»,-ասել է Ռաբիոն:
Հիշեցնենք, որ Պիրլոն փոխարինելու եկավ Մաուրիցիո Սարիին, ով Չեմպիոնների լիգայում անհաջողության մատնվելուց հետո, հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից: