«Յուվենտուսը» ներկայացրել է թիմի նորեկ Արտուր Ռամոսին, ով թուրինյան ակումբ է տեղափոխվել «Բարսելոնայից»:
Ֆուտբոլիստիը իր շնորհանդեսը մեկնաբանել է իր Twitter- ում: «Բիանկոներների ռեժիմը միացված է: Օր, որը հավերժ կհիշվի», — գրել է Արտուրը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 23-ամյա Արտուրին «Յուվենտուսին» վաճառեց 72 միլիոն եվրոյով: Հակառակ ուղղությամբ մեկնեց թուրինյան ակումբի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ով կատալոնացիների համար արժեցավ 60 միլիոն եվրո:
Արտուրը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018-ի ամռանը՝ «Գրեմիոյից»: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Bianconero mode ON. ⚪️⚫️ Un giorno da ricordare per sempre. #FinoAllaFine pic.twitter.com/LssI2pCtPL
— Arthur Melo (@arthurhromelo) September 2, 2020