«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը։ Այս մասին գրում է Goal-ը։
Խաղացողի գործակալը հաղորդել է, որ նա առաջարկներ ունի Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Չինաստանից ու ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ Իգուաինը վստահաբար չի խաղա Իտալիայում ու «Բոկա Խունիորսում»։
Հաղորդվում էր, որ արգենտինացին երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մայամիի «Ինտերի» հետ։