«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Կգնա նա այլ ակու՞մբ, թե՞ կվերադառնա հայրենիք, բայց Մեսսին արդեն հեռացել է «Բարսելոնայից»: Ես ամբողջությամբ վստահ եմ դրանում: Չեմ կասկածում:
Որքան շուտ «Բարսելոնան» ընդունի իր պատմության լավագույն խաղացողի հեռանալը, այնքան շուտ կկարողանա կենտրոնանալ վերակառուցման վրա»,-ասել է Վալդանոն Onda Cero-ի հետ զրույցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հնարավոր է հրաժարվի 33-ամյա արգենտինացուն գնելու մտքից: Պեպ Գվարդիոլան էլ խորհուրդ է տվել Մեսսիին մնալ «Բարսելոնայում»: