ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին:
33-ամյա ուրուգվայցու հնարավոր տեղափոխության մասին թվիթերում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին: Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիական ակումբին փորձում է օգնել Նեյմարը, ով ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում: ՊՍԺ-ն 20 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել Սուարեսին:
Այսօր ինֆորմացիա տարածվեց, որ «Յուվեն» 10 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել Սուարեսին:
Նախկինում տեղեկություն տարածվեց, որ Կումանի ծրագրերում չի մտնում Սուարեսը, և «Բարսան» պատրաստ է պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ անվճար բաց թողնել հարձակվողին:
2019/20 մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Սուարեսը դարձել է 21 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: