«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ թիմից ու ակումբում գրեթե բոլորը կողմ են արգենտինացու այս որոշմանը:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի միայն 2 ֆուտբոլիստ է ուզում, որ Մեսսին մնա «Բարսելոնայում»: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստներն են Լուիս Սուարեսն ու Արտուրո Վիդալը: Ուրուգվայցին ու չիլիացին համոզում են Մեսսիին մնալ թիմում:
Հաղորդվում է, որ թիմի մյուս ֆուտբոլիստները՝ այդ թվում Մեսսիի մտերիմ ընկերներ Սերխիո Բուսկետսն ու Ժերար Պիկեն լռում են ու իրենց կարծիքը չեն արտահայտում այս թեմայի շուրջ:
Հավելենք, որ Մեսսիի հայրն ու «Բարսելոնայի» ղեկավարությունը հանդիպելու են հինգշաբթի՝ քննարկելու 33-ամյա արգենտինացու ապագան: