Հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից»: Աստղային հարձակվողին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է, բայց ՊՍԺ-ն ևս միացել է արգենտինացու տրանսֆերային մրցավազքին:
Goal-ը հայտնում է, որ փարիզյան ակումբն արդեն սկսել է բանակցություններ վարել Մեսսիի ներկայացուցիչների հետ:
ՊՍԺ-ում Մեսսին կարող է վերամիավորվել Նեյմարի հետ: Երկու ֆուտբոլիստներն արդեն խաղացել են միասին «Բարսելոնայում»:
Իր հերթին Ալեխանդրո Բալբին՝ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչը, խոսել է կատալոնական ակումբում իր հաճախորդի հետագա կարիերայի մասին: