Արդեն բազմիցս գրվեց այն մասին, որ Մեսսին նպատակային ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:
Բնականաբար, թվարկվում են այն բոլոր հնարավոր տարբերակները, որտեղ Մեսսին կարող է շարունակել կարիերան:
Կատալոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, արգենտինացին օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Ամենայն հավանականությամբ զրույցը եղել է Մեսսիի՝ «Ման. Սիթի» հնարավոր տեղափոխվելու թեմայով: