«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հնարավոր է հեռանա ամստերդամյան ակումբից։
Sky Sports-ը գրում է, որ կա մեծ հավանականություն, որ Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպանը տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի «Այաքսը»։
Ամեն դեպքում՝ աղբյուրը նաև նշում է, որ վան դե Բեկը երջանիկ է թիմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» սառեցրել է իր հետաքրքրությունը Դոնի վան դե Բեկի նկատմամբ։