Անգլիական «Վուլվերհեմփթոնը» մտադիր է ձեռք բերել «Սևիլյայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսին, տեղեկացնում է Sky Sports-ը:
26-ամյա արգենտինացու համար անգլիական ակումբը պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել Օկամպոսի համար:
Նշենք, որ Օկամպոսի հրաժարագինը 68 միլիոն եվրո է, սակայն, կորոնավիրուսի համավարակն ազդել է նրա տրանսֆերային գնի վրա:
Նախորդ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 44 հանդիպման և դարձել ՝ 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: