Հոլանդական «Այաքսը» Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանը կսկսի խմբային փուլից:
Այն ակումբը, որը կհաղթի Չեմպիոնների լիգայում, կապահովի իր տեղը մրցաշարի հաջորդ խաղարկության խմբային փուլում: Այդուհանդերձ, «Բավարիան» և ՊՍԺ-ն արդեն խմբային փուլի ուղեգիր են նվաճել ազգային առաջնություններում հաղթանակների շնորհիվ: Այսպիսով, ուղեգրերից մեկը բաժին կհասնի այն ասոցիացիային, որը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ Նիդերլանդներին:
Հիշեցենք՝ Ամստերդամի «Այաքսը» երկրի գործող չեմպիոնն է:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում: