ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Նեյմարի՝ գոլային պահերի թույլ իրացման մասին:
«Ի՞նչ կարող եմ ասել Նեյմարի գոլերի մասին: Ես կարիերայիս ընթացքում, երևի, երկու գոլ եմ խփել: Այդ մասին ես նրան ոչինչ չեմ կարող պատմել, իսկ, օրինակ, Մբապեն կարող է:
Մարզումների ժամանակ Նեյմարը շատ գոլեր է խփում: Շուտով խաղերի ժամանակ գոլերն էլ կվերադառնան: Նա չեմպիոնի մենթալիտետ ունեցող անհավանական շնորհալի ֆուտբոլիստ է:
Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է ու ուզում է Մբապեի հետ թիմին առաջ տանել:
Դա ինձ համար ամեն ինչից կարևոր է: Եթե Նեյմարը եզրափակչում գոլ խփի, շատ ուրախ կլինեմ»,-Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը: