Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան» այսօր՝ օգոստոսի 18-ին, վերջին մարզումն է անցկացրել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Արարատ-Արմենիայի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ:
Կիպրական թիմի ֆուտբոլիստները մարզվել են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Լուսանկարները՝ «Օմոնիայի» մամուլի քարտուղարության:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: