Ռոնալդ Կումանը, ով կարող է գլխավորել «Բարսելոնան», ցանկանում է կատալոնական թիմի կազմում տեսնել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ Կումանն արդեն զրուցել է նիդեռլանդական ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի գործակալների հետ:
Հիշեցնենք, որ երեկ իր զբաղեցրած պաշտոնից հեռացավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը: