Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Սևիլյան» հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2-1):
Հանդիպման հաշիվը բաղվեց 9-րդ րոպեին, երբ ՄՅՈւ-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը:
Խաղի 26-րդ րոպեին Սուսոն կարողացավ վերկանգնել հաշվի հավասարակշռությունը:
Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը և հաղթանակ պարգևեց «Սևիլյային»:
Այսպիսով «Սևիլյան» դուրս եկավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ: Նրանց մրցակիցը կորոշվի «Ինտեր»-«Շախտյոր» դիմակայության արդյունքում: