ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը բաց կթողնի ՉԼ կիսաեզրափակչի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղը:
Goal.com-ի տեղեկացմամբ՝ կոստառիկացի դարպասապահը դեռ չի վերադարձել մարզումներին, այդ պատճառով էլ մինչև երեքշաբթի նրա շարք վերադառնալը բացառված է:
33-ամյա Նավասը ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղում մկանային վնասվածք էր ստացել:
«ՌԲ Լայպցիգն» ու ՊՍԺ-ն կհանդիպեն երեքշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին:
Խաղը կկայանա Լիսաբոնում:
Կիսաեզրափակչի մյուս զույգը «Բավարիան» ու «Լիոնն» են: