«Շիրակը» շարունակում է համալրվել: Այս անգամ թիմին են միացել 3 երիտասարդ ֆուտբոլիստներ՝ վարձավճարով:
1 տարվա վարձակալությամբ Գյումրիի թիմում կխաղան պաշտպաներ Հրաչյա Գեղամյանը և Արսեն Սադոյանը, ինչպես նաև, կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը: Երեքն էլ «Շիրակ» են տեղափոխվել «Արարատից»:
«Շիրակը» նաև մեկամյա պայմանագրեր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանի, Հայաստանի Մ-19 հավաքականի կիսապաշտպան Մարտին Գրիգորյանի և հենակետային կիսապաշտպան Պետրոս Աֆաջանյանի հետ: