«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտեմուն մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կատալոնացիների՝ «Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (2:8): Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բարտոմեուն մտադիր է ակումբում մնալ նվազագույնը մինչև հաջորդ տարվա սկիզբը: Հաղորդվում է, որ նախագահը կարծում է՝ ժամանակից շուտ անցկացվելիք ընտրությունները ավելի կվատացնեն իրավիճակը «Բարսելոնայում»:
Բարտոմեուն մտադիր է ընտրություններ անցկացնել հունվարին կամ մարտին: