«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի կարողանա մասնակցել ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Լիոնի» դեմ խաղին։ Այս մասին հաղորդել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Նա դեռ Բարսելոնայում է, վերականգնվում է»,-ասել է մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։
32-ամյա խաղացողը ծնկի վնասվածք էր ստացել հունիսի 22-ին «Բարնլիի» դեմ խաղում։ Արգենտինացին վիրահատվել էր Բարսլոնայում։
«Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 5-ին։