«Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ խաղը (1-2):
«Ափսոս: Այնքան մոտ էինք նպատակին, բայց սա Չեմպիոնների լիգան է: Բարձրակարգ թիմերը երկու րոպեում կարող են երկու գոլ խփել: Իհարկե, հիասթափված ենք: Հուսով եմ՝ կարող ենք արժանի ձևով պատրաստվել մյուս մրցաշրջանին: Հնարավորինս ամեն ինչ արեցինք, բայց ՊՍԺ-ն շատ դժվար մրցակից է: Կարծում եմ՝ «Ատալանտան» ապացուցեց, որ ի զորու է պայքարել լուրջ մրցակիցների դեմ»,- Պաշալիչի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
ՊՍԺ-ն ՉԼ կիսաեզրափակչում կհանդիպի «Լայպցիգ»-«Ատլետիկո» զույգի հաղթողի հետ: