Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ելույթների մասին:
Ավելի վաղ Ռումենիգեն ասել էր, որ մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ավելի լավն է, քան Մեսսին:
«Շատ եմ հարգում այդ ֆուտբոլիստին: Նա ունի այն, ինչ աշխարհի ուրիշ ոչ մի խաղացող չունի: Նա մենակ, առանց ինչ-որ մեկի օգնության կարող է վճռել խաղի ելքը:
Լիոնելին պետք է անհավանական ուշադիր հետևել: Նրան կարելի է փորձել կանգնեցնել միայն այն դեպքում, եթե հաջողվի նրան զրկել խաղից ստացած ուրախությունից: Եթե դա հաջողվի, շանս կլինի»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Բավարիան» ու «Բարսելոնան» վաղը՝ օգոստոսի 14-ին, կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում: