Այսօր՝ օգոստոսի 12-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը:
Մրցաշարը կանցկացվի Պորտուգալիայում՝ «8-ի եզրափակիչ» ձևաչափով, որում թիմերը մեկ խաղ կանցկացնեն:
Խաղերը կանցկացվեն օգոստոսի 12-ից 15-ը:
«Ատալանտան» այսօր կխաղա ՊՍԺ-ի հետ, «Լայպցիգը» վաղը կխաղա «Աթլետիկոյի» հետ, օգոստոսի 14-ին «Բարսելոնան» կմրցի «Բավարիայի» հետ, իսկ օգոստոսի 15-ին «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Լիոնի» հետ:
Բոլոր խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումները կցուցադրվեն Արմենիա TV-ի և Արմենիա Premium-ի ուղիղ եթերում: