Իտալանական «Նապոլին» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, որը վարձակալությամբ հիմա խաղում է «Սևիլիայում»։
Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ «Նապոլին» կապ է հաստատել «Ռեալի» հետ, ու «արքայական» ակումբի ներկայացուցիչներն ասել են, թե որքան են նախատեսում ստանալ իսպանացի պաշտպանի վաճառքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» 20-25 միլիոն եվրո է ուզում ստանալ Ռեգիլոնի վաճառքից։
Հավելենք, որ Ռեգիլոնի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Լացիոն» և «Էվերթոնը»։