«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Բայերի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակը:
«Մենք շատ ուրախ ենք, քանի որ շատ լավ հանդես եկանք: Մենք պատրաստվել ենք այս խաղին և թույլ չտվեցինք, որ «Բայերը» հանգիստ տիրի գնդակին: Մենք արեցինք այն, ինչի վրա աշխատել ենք մարզումներում:
Կարող էինք ավելի վաղ հանդարտեցնել խաղը և մի փոքր հանգստանալ: Մենք գործնականում թույլ չտվեցինք վտանգավոր պահեր ստեղծել մեր դարպասի մոտ, բայց փաստն այն է, որ մենք ինքներս շատ շանսեր ստեղծեցինք և միայն երկու գոլ խփեցինք:
Տղաները ցույց տվեցին, թե որքան քաղցած են հաղթանակների: Մենք կխաղանք Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում, այնպես որ կարող ենք երջանիկ լինել, բայց վաղը պետք է սկսենք պատրաստվել կիսաեզրափակչին: Մենք ուզում ենք հասնել առավելագույնի, շարունակենք մինչև վերջ»,- մեջբերում է Կոնտեին Football-italia-ն: