«Մանչեսթեր Սիթին» մտադիր է վաճառել թիմի պաշտպան Նիկոլաս Օտամենդիին, հաղորդում է Superdeporte-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Օտամենդին հեռանա անգլիական ակումբից, նա կանի ամեն ինչ, որպեսզի վերադառնա
«Վալենսիա»: Հաղորդվում է նաև, որ Օտամենդիի վերադարձով հետաքրքրված է նաև «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը: Օտամենդիի հեռանալը կարող է կապված լինել Նատան Ակեի ձեռքբերմամբ:
Օտամենդին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին «Վալենսիայից» 44,5 միլիոն եվրոյի դիմաց: