«Յուվենտուսը» կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին՝ Չեմպիոնների լիգայում անհաջողության դեպքում, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերի:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբն արդեն կապ է հաստատել մի քանի մարզիչների հետ ու քննարկել է նրան՝ թուրինյան ակումբը գլխավորելու հավանականությունը: Թուրինցիների գլխավոր նպատակը «Ռեալի» մարզիչ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է, սակայն ֆրանսիացի մասնագետը հրաժարվել է հեռանալ «Ռեալից»:
Ակումբը դիմել է նաև Մաուրիսիո Պոչետինոյին, Սիմոնե Ինձագիին, Լուչանո Սպաելիտիին և Ջան Պյերո Գասպերինիին:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը դադարեցվել էր 3 ամսով և ավարտվել է օգոստոսի 1-ին: Երկրի չեմպիոն դարձավ «Յուվենտուսը»: Օգոստոսի 7-ին թուրինցիների կխաղան «Լիոնի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Առաջին խաղում ֆրանսիական ակումբը 1-0 հաշվով հաղթանակ է տարել: