Թուրինի «Յուվենտուսը» մոտ է արգենտինացի կիսպաշտպան Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Tuttomercatoweb-ը:
26-ամյա Դիբալան, ով օրեր առաջ ճանաչվեց Ա սերիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, նոր պայմանագրի համաձայն կստանա ավելի բարձր աշխատավարձ: Համաձայնագիրը սահմանված կլինի մինչև 2025 թ.:
Ավարտված մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 11-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դիբալան այժմ ապաքինվում է «Սամպդորիայի» դեմ խաղում ստացած վնասվածքից: Ամենայն հավանականությամբ, նա կմասնակցի ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղին: