«Սպորտինգի» պաշտպան Նունու Մենդեշը կարիերան կարող է շարունակել «Ռեալ Մադրիդում»:
BeSoccer-ը տեղեկացնում է, որ մադրիդյան ակումբը տպավորված է 18-ամյա պորտուգալացու խաղով և ցանկանում է գնել նրա տրանսֆերը:
«Արքայական» ակումբի ղեկավարությունը դիմել է պորտուգալական ակումբին՝ իմանալու Մենդեշի տրանսֆերային արժեքը: «Սպորտինգը» հայտնել է, որ արժեքը 45 միլիոն եվրո է:
Մենդեշը խաղում է պաշտպանության ձախ եզրից: Նա կարող է դառնալ Մարսելոյի հետնորդը: Վերջերս Մենդեշը երկարաձգել է պայմանագիրը «Սպորտինգի» հետ մինչև 2025 թվականը: