«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտգը նշել է, որ իր հաճախորդը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է Evening News-ը:
Նա հավաստիացրել է, որ Ռոբերտոյի ծառայություններով հետաքրքրված ակումբներ դեռ չկան:
Նախկինում հաղորդվում էր, որ «Քաղաքայինները» պլանավորում են 28-ամյա իսպանացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ Ռոբերտոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը։