«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարիերան կարող է շարունակել այլ ակումբում:
The Athletic-ի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը 2 ակումբներից առաջարկ ունի, սակայն դեռևս չի կողմնորոշվում, թե որն ընդունի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա վինգերը առաջարկ ունի «Արսենալից»: Մյուս ակումբի անունը չի նշվում:
Վիլիանին ձեռք բերելու ցանկություն է հայտնել անձամբ Միկել Արտետան: