Անգլիայի Պրեմիեր լիգա դուրս գալուց հետո «Լիդսի» ղեկավարությունը նախատեսում է ձեռք բերել մի քանի նորեկների, ովքեր կօգնեն գլխավոր մարզիչ Մարսելո Բիլսայի թիմին ամրապնդվել անգլիական ֆուտբոլային էլիտայում:
The Sun-ը նշել է հինգ հավանական նորեկների անունները, ովքեր կարող են այս ամառ տեղափոխվել անգլիական ակումբ. նրանք են՝ Էմիլիանո Բուենդիան («Նորվիչ»), Դենիս Բոնավենտուրեն («Բրյուգե») , Ջոնաթան Դևիդ («Գենկ») և «Բրենթֆորդի» երկու խաղացող՝ Սաիդ Բենրահման և Օլի Ուոթկինսը:
Նշենք, որ «Լիդսը» դեռ համաձայնության չի հասել Մարսելո Բիելսայի հետ նոր պայմանագրի շուրջ: