«Մանչեսթեր Յունայթեդը» նոր դարպասապահ է փնտրում: Goal-ը հայտնում է, որ «կարմիրները» մտադիր են փոխարինող գտնել Դեվիդ Դե Խեային, ում խաղը չի գոհացնում թիմի ղեկավարությանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» իր համակարգում երիտասարդ Դին Հենդերսոնին ունի, ով վարձավճարով 2019/20 մրցաշրջանն անցկացրեց «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում, բայց ակումբում կարծում են, որ 23-ամյա ֆուտբոլիստը դեռ պատրաստ չէ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմում։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ակնկալում է, որ Հենդերսոնը մի քանի տարի հետո կլինի թիմի հիմնական դարպասպահը: Այս պահի դրությամբ ՄՅՈւ-ի գլխավոր դարպասապահի դերի հիմնական հավակնորդը «Լեսթերի» և Դանիայի հավաքականի դարպասպահ Կասպեր Շմայխելն է:
33-ամյա դարպասապահը դեռ երեք տարվա պայմանագիր ունի «Աղվեսների» հետ, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ դանիացու տեղափոխությունը ավելի էժան կլինի, քան օրինակ Յան Օբլակի տրանսֆերը «Աթլետիկոյից», ում հավակնում է նաև «Չելսին»:
Հիշեցնենք, որ Կասպեր Շմայխելը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պիտեր Շմայխելի որդին է: