«Լայպցիգը» կատակել է թիմի նախկին խաղացող Տիմո Վերների հասցեին, ով այս ամառ տեղափոխվեց «Չելսի»:
Անգլիայի գավաթի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» խաղի երկրորդ կեսին տեսախցիկները ցույց են տվել 24-ամյա գերմանացուն «Ուեմբլի» մարզադաշտի տրիբունայում: Այդ պահին «Չելսին» պարտվում էր «Արսենալին» (1-2), իսկ Վերները նայում իր սմարթֆոնին:
«Լայպցիգը» Twitter-ում տեղադրել է նկար, որում ասվում է, որ «Տիմո Վերները գրում է …»՝ ակնարկելով, որ ֆուտբոլիստը նամակ է գրում իր նախկին ակումբին: