Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 87-ամյա Ումբերտո Մասկիոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը՝ նրան համեմատելով այլ լեգենդար ֆուտբոլիստների հետ.
«Ես տեսել եմ Դի Ստեֆանոյին, Պելեին, Մարադոնային, Կրույֆին, ես տեսել եմ նրանց բոլորին, բայց Մեսսին լավագույնն է: Ինքս խաղացել եմ նրանցից ոմանց դեմ, բայց ժամանակից խաղի արագությունը բոլորովին այլ Է: Միայն տեսեք այն գոլերին, որոնք խփում է Մեսսին:
Լեոն չի վազում դաշտով մեկ, բայց երբ նրան պետք է, գնդակը կարծես հայտվում է նրա ոտքերի մոտ: Ես շատ ֆուտբոլստների եմ տեսել անհավանական արագություններով, բայց երբ գնդակը հայտնվում էր նրանց մոտ, նրանք դանդաղում էին: Լեոյի պարագայում ամեն ինչ հակառակն է, նա ամեն ինչ անում է անհվանական կերպով»,- Մասկիոյի խոսքերն է փոխանցում Clarin-ը: