Երևանի «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզազադաշտում այսօր ընկերական խաղ է անցկացրել «Արարատի» հետ ու 7-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:
Երևանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։
Իսկ «Շիրակի» կազմում երկու գնդակ ետ են բերել Արման Ասլանյանն ու Արամ Մուրադյանը:
«Շիրակը» հանդես է եկել հետևյալ կազմով՝ Տիգրան Դավթյանի գլխավորությամբ.
Գևորգ Կասպարով, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Արզոյան, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Մկրտչյան, Պետրոս Աֆաջանյան,Արման Ասլանյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արտեմ Գևորգյան, Արամ Մուրադյան:
Հիշեցնենք՝ վերջերս «Շիրակի» երկարամյա մարզիչ Վարդան Բիչախչյանը ստանձնեց «Արարատի» ղեկը, իսկ թիմի մի շարք առաջատարներ համալրեցին երևանյան ակումբի կազմը: