Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հաջորդ մրցաշրջանը նույնպես կանցկացնի «Արսենալում»: Այս մասին հաղորդում է esRadio-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը պայմանավորվել են երկարաձգել վարձակալության պայմանագիրը 23-ամյա իսպանացու համար:
Ավելի վաղ Սեբալյոսը հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում իր համար գլխավորը Եվրոյում և Օլիմպիական խաղերում հայտնվելն է։