«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում», փոխել է իր գործակալին ու ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել։
Marca-ի փոխանցմամբ՝ Ռեգիլոնի գործակալը այսուհետ լինելու է Կիա Յուրաբչանը, որը ամենաազդեցիկ գործակալներից մեկն է համարվում։ Նա կատարում է նաև Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալի պարտականությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք եվրոպական թոփ ակումբներ հետաքրքրված են Ռեգիլոյի ծառայություններով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեգիլոնին «Ռեալը» ցանկանում է վաճառել վերացնելու համար կորոնավիրուսի ֆինանսական հետևանքները։