Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան համաձայն չէ այն մտքի հետ, որ ինքն ու Ֆրենկ Լեմպարդը համարվում են Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի հետնորդները.
«Ֆրենկը թոփ խաղացող է եղել: Անհավատալի է, որ այդքան տարի նա բարձր մակարդակով կարողացավ ելույթ ունենալ նույն թիմի կազմում: Դա մեծ նվաճում է: Որպես մարզիչ նա ցույց տվեց իր բնավորությունն ու ամբիցիաները, երբ գլխավորեց «Դերբին»: Մենք երկուսս էլ նոր ենք ու փորձում ենք սովորել: Կարծում եմ, որ չարժե մեզ համեմատել այդ 2 հզոր մարզիչների հետ»,-ասել է Արտետան:
Վաղը, Անգլիայի գավաթի եզրափակչում կմրցեն «Չելսին» ու «Արսենալը»: