Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական Թվիթերում հայտնել է թիմի հարձակվող Մարկո Ռոյսի՝ վնասվածք ստանալու մասին:
Դորտմունդցիների ավագը մկանային խնդրի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից.
«Ցավոք, ծնկատակի ջլի հետ կապված դեռևս խնդիրներ կան: Նա դեռևս չի կարող մարզվել թիմի հետ: Դժվար է կանխատեսումներ անել վերականգնման ժամկետների վերաբերյալ: Այդպես լինում է նման վնասվածքների դեպքում»,- ասել է դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը:
Ռոյսը 2012 թվականից է պաշտպանում «Բորուսիայի» գույները, իսկ մինչ այդ հանդես է եկել Մյունխենգլադբախի համանուն թիմի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Բունդեսլիգայի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: