Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուի ապագան անորոշ է մնում. ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում», հայտնում է Marca-ն:
Կիսապաշտպան Լերոյ Սանեին ձեռք բերելուց հետո «Բավարիան» որոշել է գումար չծախսել Կոուտինյուի տրանսֆերի համար: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բրազիլացին կվերադառնա «Բարսելոնա», բայց կատալոնական ակումբը ևս նրա հետ հույսեր չի կապում:
«Բարսելոնան» Ֆիլիպեի վաճառքից ցանկանում է 80 մլն եվրո ստանալ: Ընդ որում կապտանռնագույնները մինչև հիմա կոնկրետ առաջարկ չեն ստացել 28-ամյա կիսապաշտպանի համար:
2019/20 մրցաշրջանում Կոուտինյուն իր ակտիվում 9 գոլ և 8 գոլային փոխանցում է գրանցել «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում:
Ֆիլիպեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: